Լրահոս

13.07.2009 13:01


Բացվել է Ծմակահողում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր

Բացվել է Ծմակահողում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր

Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում տեղի է ունեցել 10 զոհված ազատամարտիկների հուշաղբյուրի և Լիբանանի քաղաքացիական կռիվների հայերի ինքնապաշտպանության ղեկավար Խաչիկ Արաբյանի անվան ակումբի բացումը։ Հուշահամալիրի կառուցման հովանավորներն են Կանադայի ՀՅԴ անդամները՝ մասնավորապես Րաֆֆի Բեկնազյանը։ Հուշահամալիրի ճարտարապետն է  քանդակագործ Արմեն Պետրոսյանը։

-Վերջին 15 տարվա ընթացքում այդքան էլ չի ճանաչվել այս գյուղի հերոսամարտը։ Մտածեցինք, որ Խաչիկ Արաբյանի անունը, ով առանց ոտք դնելու Հայաստան՝ եղել է հայրենասիրության մարմնացումը շատերի համար, պետք է անպայման գոնե մի տեղ Հայաստանի հողի վրա նշվի,- ասել է Վիգեն Արաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը