Լրահոս

13.07.2009 13:47


Խաչիկ Գալստյան. «Կոալիցիան պետք է նախապես նիստ հրավիրեր»

Խաչիկ Գալստյան. «Կոալիցիան պետք է նախապես նիստ հրավիրեր»

-Դեմ քվեարկելը նաև կառավարությանը սթափեցնելու մի գործիք է, որպեսզի հաջորդ անգամ, նման դեպքերում, հավուր պատշաճի ներկայանա խորհրդարան,- «Հայացք» ակումբում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով հուլիսի 10-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում վարկային փոխառությունների համաձայնագրերին ԲՀԿ պատգամավորների կողմից դեմ քվեարկելուն վերաբերող հարցին։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել էր  ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանի կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև հունիսի 29-ին և հուլիսի 5-ին ստորագրված երկու վարկային փոխառությունների համաձայնագրերի հաստատման հարցը:

-Այդ քվեարկության կապակցությամբ հատուկ քաղաքական որոշում չի ընդունվել կուսակցության կողմից, բայց մեր կուսակցական պատգամավորները դեմ են քվեարկել, քանի որ կառավարության ներկայացրած փաթեթում բավարար չափով նշված չեն եղել, թե այդ վարկի հիմնական բյուջետային տողերը որտեղ են ծախսվելու,- ասել է Խ. Գալստյանը՝ հավելելով, որ եթե այդ վարկն այդքան կարևոր էր Հայաստանի համար, ապա կոալիցիան պետք է նախապես նիստ հրավիրեր, որտեղ կոալիցիոն ուժերն իրենց հիմնական դիրքորոշումը կորդեգրեին։

Ինչ վերաբերում է կառավարության վարած ինչպես տնտեսական, այնպես էլ հակաճգնաժամային քաղաքականությանը, Խ. Գալստյանը ձեռնպահ է մնացել գնահատական տալուց՝ պատճառաբանելով, թե ձեռնարկված քայլերը դեռևս շարունակվում են, և միայն վերջնական արդյունքները տեսնելուց հետո կարող են գնահատական տալ.

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը