Հարավային Լիբանանում պատահած դեպքերը, լիբանանյան համատարած լարվածության ընդհանուր պարունակից դուրս չպետք է դիտարկել: Բանակի դեմ կատարված հարձակումը պետական խորհրդանիշի դեմ ոտընձգություն է. մանավանդ, որ միջադեպի իբրեւ արդյունք չէ, այլ ուղղակի կատարված հրահրում է պատահարը՝ մթնոլորտ եւ կացություն ստեղծելու համար:
Բանակին հասած ծանր հարվածին համարժեք հակազդեցությունը զինվորական հաստատության կամ պետական կարեւորագույն խորհրդանիշերից մեկի վերահեղինակավորումն է ենթադրում, որը պետք է կայանար արագ, արհեստավարժ գործողություններով հագեցած եւ զինյալ խմբավորումների կենտրոնների չեզոքացման արդյունքով ավարտվեր: Այդպես էլ ստացվեց։
Իհարկե, նույն տարողությունը չէր, այսուհանդերձ զուգահեռը հյուսիսային Լիբանանում մի քանի տարի առաջ կայացած հակահաբեկչական լայնածավալ գործողությունների հետ անտեղի չէր: Ի վերջո, բանակի դեմ կատարված զինյալ ծայրահեղական խմբավորումների ոտընձգությունների դեմ համարժեք պատասխան տալու գործողություններ էին երկուսն էլ, որոնք միտված էին արմատապես չեզոքացնել նման ահաբեկչական նախաձեռնությունների հետևում կանգնած ուժերը:
Խնդիրը սակայն, գեթ իբրեւ հարցական կշարունակի մրճահարել ընդհանրապես լիբանանցի քաղաքացուն կամ շրջանի քաղաքական գործընթացներին հետեւողներին: Երբ հարավի թե հյուսիսի մեջ, անցնելով Բեյրութից, զանազան միջադեպերի առիթով, քաղաքացին ականատես է լինում նման խմբավորումների հրապարակ գալուն, զինյալ անարգել երեւույթների, հայտարարողական մակարդակի վրա ոչ մի հաստատություն հաշվի առնող ելույթների, հրահրման բնույթ ունեցող սուր ամբաստանությունների եւ վերջնագրի տեսքով հրապարակվող մոտեցումների, հակված է մտածելու, որ ապահովական գետնի վրա պայթունավտանգ կացության հասունացման բոլոր ճիգերը ի գործ են դրվում համակողմանիորեն:
Խմբավորումների գոյառումը, նրանց զինումն ու ֆինանսավորումը, զինյալ երեւույթների հետզհետե անարգել արմատավորումն ու տարածումը եւ միջադեպի առիթով կամ հրահրման իբրեւ անմիջական արդյունք՝ զինյալների անարգել շրջագայությունը, այդ ուղղությամբ կզարգացնեն մտածողությունը:
Իսլամական հարթության վրա միջդավանական մրցակցության, իրար հանդեպ հակակշիռ գործողությունների հարաբերությամբ կարելի է մեկնաբանել նման երեւույթների տարածումը: Հայտնապես՝ ոչ միայն Լիբանանի, այլ ընդհանրապես տարածաշրջանում իսլամ դավանանքները իրար հակադրելու աշխարհաքաղաքական ծրագրերի առկայության լույսի տակ:
Այս հանգամանքն է առավելաբար, որ մտածելու տեղիք է տալիս, որ նման հրահրումները, բախումները, հարձակման գործողությունները կարող են իրենց շարունակությունը ունենալ: Միեւնույն ժամանակ կա հստակ իրականություն, որ դրանք բոլորը կշարունակեն մնալ սահմանափակ բախումների օղակներում: Փաստը այն է, որ մեծ կողմերը կմերժեն ներքաշվել նման գրգռությունների ծրագրերի մեջ եւ կշարունակեն պահել զսպվածություն: Իհարկե, սա կարող է զուտ ներլիբանանյան որոշումներով չբացատրվել: Լիբանանը ոչ միայն քաղաքական հետախուզության բաց հրապարակ է, այլ նաեւ զինվորական, ավելի ճիշտ՝ զինյալ խմբավորումների:
Այս թոհուբոհում կարող է տարօրինակ չթվալ, քաղաքական բանակցությունների հանկարծակի վերսկսման կանաչ լույսերի վառվելը. այնպես ինչպես կոճակների հանկարծակի սեղմումով արագ համախոհություն գոյացավ նորանշանակ վարչապետի անձի շուրջ: Նույնքան վճռակամությամբ, սակայն անորոշության մատնվեց նոր կառավարության կազմության հարցը, կանաչ-կարմիր լույսերի (ան)տրամաբանությամբ:
Լիբանանյան քաղաքական կյանքի հեռակառավարման այս գործընթացը ինքնին լուրջ հարված է այս երկրի ինքնիշխանությանը եւ ինքնուրույն ղեկավարմանը: Այստեղ, ինչպես տարբեր հանգրվանների, մեծ բացական համալիբանանյան կամքն է երկիրը փակուղիներից դուրս բերելու: Հատվածայնությունը, դավանական մոտեցումների գերակայությունը պարզապես գործիքներ են հեռակառավարման համակարգի գործունեության անարգել ծավալման համար:
Հեռակառավարումը և լիբանանյան իրականությունը

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր