Լրահոս

28.06.2013 09:27


Պատահար Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին. ուղևորը տեղում զոհվել է

Պատահար Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին. ուղևորը տեղում զոհվել է

Հուլիսի 27-ի ժամը 20։20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 30LՏ438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևոր 2008թ. ծնված Ռ. Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ`1974թ. ծնված Ա. Սարգսյանը և ուղևորներ՝ 2005թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. և 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս. Սարգսյանը, 2006թ. ծնված Ե. Զաքարյանը և 2005թ. ծնված Ք. Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը