Լրահոս

13.07.2009 13:56


Ռոբերտ Քոչարյանի հետ «Բարգավաճ Հայաստանը» կապ չունի

Ռոբերտ Քոչարյանի հետ «Բարգավաճ Հայաստանը» կապ չունի

Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի կապին վերաբերող հարցին, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի.

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն քաղաքական ուժ է և ոչ մի կապ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չունի։

Խ. Գալստյանը նաև նշել է, որ միմիայն Ռոբերտ Քոչարյանի որոշելիք խնդիրն է՝ վերադառնա՞լ ակտիվ քաղաքականություն, թե ոչ։ Իսկ որոշմներ ընդունելու ԲՀԿ-ի կենտրոնն այդ կուսակցության քաղաքական խորհուրդն է՝ դրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը