Լրահոս

28.06.2013 10:15


Կենսաթոշակների գործով «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատուին և երեք վճարող-տեսուչներին մեղադրանք է առաջդրվել

Կենսաթոշակների գործով «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատուին և երեք վճարող-տեսուչներին մեղադրանք է առաջդրվել
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ, յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ:
Մասնավորապես` Գ.Թադևոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս. Սարհատյանը, Է. Ալեքսանյանը և Վ. Գրիգորյանը պարզել են տևական ժամանակ կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:
Այնուհետև 2009թ. մայիսից մինչև 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարող-տեսուչներ Ս. Սարհատյանը, Է. Ալեքսանյանը և Վ. Գրիգորյանը, վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս. Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է. Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը