Լրահոս

28.06.2013 10:19


Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Կապանում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Կապանում

Հունիսի 28-ի ժամը 09։38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09։13-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.42օ և արևելյան երկայնության 45.40օ:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը