Լրահոս

13.07.2009 14:54


Առևտրային բանկերն ավելի լավ են գնահատում ռիսկերը, քան ԿԲ–ն

Առևտրային բանկերն ավելի լավ են գնահատում ռիսկերը, քան ԿԲ–ն

-ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ  քայլերի ներքո առևտրային բանկերը  հնարավորություն ունեն ոչ միայն հիպոթեկային, այլև այլ տիպի վարկեր տրամադրել։ Դուք, երևի, նկատել եք, որ վերջին օրերին մամուլում,  նրանց հաղորդագրություններում, առաջարկություններում հայտարարել են տոկոսադրույքների իջեցման մասին՝ տարբեր տիպի վարկավորումների դեպքում,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ  նախագահ Արթուր Ջավադյանը։

«7 օր»-ի հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ԿԲ-ն վարում է ընդլայնողական քաղաքականություն և իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, իսկ առևտրային բանկերը չեն իջեցնում վարկերի տոկոսադրույքները, ԿԲ նախագահը պատասխանել է, թե  ընդլայնողական քաղքականությունն անդրադառնում է բանկերի կողմից տրամդրվող  վարկերի տոկոսադրույքների վրա։

-Մենք վերջին երեք ամսում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել ենք  2,25%–ով։ Բայց  մի շարք այլ գործոններ  էլ են ազդում այդ տոկոսների ձևավորման վրա։ Պայմաններն ավելի ռիսկային են, քան նախկինում։ Իհարկե, մենք որոշակի ռիսկերից զերծ եք պահում, բայց գոյություն ունեն այլ տիպի ռիսկեր, և բանկերն ավելի լավ են գնահատում այդ ռիսկերը, քան  մենք բոլորս միասին։ Եվ իրենք են որոշում՝ ինչ տոկոսադրույք սահմանել,- ասել է Արթուր Ջավադյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը