Կալիֆորնիայում, Նևադայում և Արիզոնայում ջերմաստիճանն այսօր և վաղը կարող է հասնել 54 աստիճանի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Մահվան հովիտ անունը կրող վայրում այս շաբաթավերջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 54 աստիճան՝ համարյա հասնելով հարյուր տարի առաջ սահմանված ջերմաստիճանային ռեկորդին: Գրեթե նույնքան շոգ է սպասվում նաև Արիզոնա և Նևադա նահանգներում:
ԱՄՆ-ի եղանակային ազգային կենտրոնը զգուշացրել է՝ ոչ բնական բարձր ջերմաստիճանը կարող է ուժեղ ջերմայն հարված առաջացնել: Նշվում է, որ վտանգ է սպառնում հատկապես անտուններին և թափառաշրջիկներին:
ԱՄՆ իշխանությունները նաև մտավախություն ունեն, թե սաստիկ շոգը կարող է հանգեցնել օդահաղորդակցության ուշացումների, քանի որ 47 աստիճանից բարձր ջերմաստիճանը թռիչքների համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում:
Նշենք, որ այդ տարածքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1913թ. և կազմել է 56,7 աստիճան։