Այսօր` հունիսի 29-ին, Չեչնիայի Խարսենոյ Շատոյսկ երկրամասի ծայրամասերից մեկում մարտեր են եղել ոստիկանության և գրոհայինների միջև: Փոխհրաձգության հետևանքով իրավապահներից մեկը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին, 13-ը տեղափոխվել է հիվանդանոց: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ իրավապահներից վեցը միջին ծանրության հրազենային վիրավորումներ են ստացել, մյուսները՝ վնասվածքներ: Բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է տրամադրվել:
Գրոհայիններին նախապես առաջարկել են հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են և իրավապահների ուղղությամբ կրակ են բացել: Գրոհայինների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Ռուսական տարբեր ուժային ստորաբաժանումների կողմից նրանց նկատմամբ հետապնդումը այս պահին շարունակվում է:
Չեչնիայում բախվել են իրավապահները և գրոհայինները