Մինչ Սերժ Սարգսյանը փորձում էր դրսերում «և–և» խաղալ, Հայաստանում «կամ–կամ»–ի խնդիր առաջացավ։
Բանն այն է, որ օֆշորային սկանդալից ու Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո կա՛մ պետք է Սերժը վարչապետ Տիգրան Սարգսյանին հեռացներ ու չխոչընդոտեր նրան քրեական պատասխանատվության ենթարկելու գործին, կա՛մ պաշտպաներ վարչապետին՝ այդպիսով հաստատելով այն թեզը, որ օֆշորն էլ, մյուս մեքենայություններն էլ տեղի են ունեցել և ունենում Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո։ ՀՀԿ ղեկավարն ընտրեց 2–րդ «կամ»–ը, այսինքն՝ իր պաշտպանության տակ առավ Տիգրան Սարգսյանին ու քննադատեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին։
Այսօր նախագահական նստավայրում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջը տեղի ունեցած քննարկման ժամանակ Սարգսյանը՝
1. Գոհունակություն է հայտնել գնումների կանոնակարգման գործընթացից՝ այդպիսով ցույց տալով, որ ամիսներ առաջ իր իսկ հնչեցրած գնահատականներն ու քննադատությունն առ Տիգրան Սարգսյան եղել է շոու, քանզի բոլորի համար էլ ակնհայտ է, որ Կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո գնումների գործընթացն է՛լ ավելի են հայտնվել կոռուպցիոն տիրույթում, «ատկատներն» է՛լ ավելի են մեծացել, «տենդերներն» է՛լ ավելի ապօրինի են ացկացվում և բյուջետային միջոցների յուրացումն է՛լ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում,
2. Դժգոհել է Իշխան Զաքարյանի գործունեությունից, մասնավորապես նշելով. «Պարո՛ն Զաքարյան... Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել:... Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել։ ... »։ Փաստորեն, Ս. Սարգսյանը կրկնեց այն ձևակերպումը, որը հնչեցրել էր վարչապետը, այն է՝ Իշխան Զաքարյանը գերազանցել է իր լիազորությունները և անպատասխանատու հայտարարություններ է արել։
3. Հասկացրել է գլխավոր դատախազությանը, որ ՎՊ բացահայտումները պետք է «ջրել» և Տիգրան Սարգսյանին ներկայացնել որպես բյուրեղյա մաքրության տեր պաշտոնյա, իսկ Իշխան Զաքարյանին ներկայացնել որպես չարաշահումների մասին սխալ բաներ ասած պաշտոնյա։
4. Հեռակա կարգով բանավիճել է Հովիկ Աբրահամյանի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվությունից հետո քննադատել էին բյուջեի թալանով զբաղվողներին։ «Իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,– նշել է Սարգսյանը։ Սա նշանակում է, որ ՀՀԿ գործկոմի նիստն առաջիկայում վերածվելու է յուրօրինակ գողական «սխոդկայի», որի ժամանակ «պախանը» «ռազբորկա» է անելու թալանի հարցը հրապարակայնացնելու «մոմենտը»։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բացահայտորեն պաշտպանում է «ատկատահեն» տնտեսություն կառուցելու տիգրանսարգսյանական մոդելը, ինչն անսպասելի չէ, քանզի կենտրոնացված տնտեսություն ստեղծելու նրա ծրագրերը ենթադրում են բյուջետային միջոցների կենտրոնացված մսխում և այդ ամենը հաշվի առնելով՝ Իշխան Զաքարյանի արածը, բնականաբար, «մահացու» մեղք էր, քանզի նա Սերժ և Տիգրան Սարգսյանների սրբության սրբոցին էր կպել՝ բյուջետային միջոցների օգտագործմանը։
Իսկ ոմանք դեռ սպասում էին, թե Սերժն, այնուամենայնիվ, չի կարող այսքանից հետո հանդուրժել Տիգրանին։ Այսինքն սպասում էին նրա խարակիրիին։ Սերժը ցույց տվեց, որ խարակիրի անողը չէ և այլևս ձևականությունների հետևից չի ընկնելու։ Ցինիզմն ու լկտիությունը նոր դրսևորումներ են ստանում։
Ի դեպ, Տիգրան Սարգսյանին ՎՊ բացահայտումների հարցում պաշտպանության տակ առնելով՝ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն Աղվան Հովսեփյանին հանձնարարեց օֆշորի հարցում բացահայտումը տանել վարչապետի առաջարկած վարկածի ուղղությամբ, այն է՝ փակել թեման ու որպես տուժող կողմ ներկայացնել «Հայկական աշխարհի» ճարտարապետին։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ ՎՊ բացահայտումներից հետո Տիգրան Սարգսյանի որդեգրած տակտիկան Իշխան Զաքարյանին մեղադրելն էր։ Նա այդ ամենն արեց նախ «թունդ ընդդիմադիր» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ապա նաև «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ։ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականները և Իշխան Զաքարյանին ուղղված քննադատությունը եկան ապացուցելու, որ Նիկոլի ու մյուս «թունդերի» գեղամյանությունը պետպատվերի շրջանակներում էր։
Սերժ Սարգսյանի «ատկատամետ» դիրքորոշումը (տեսանյութ)