Վլադիմիր Մովսիսյան. «Որոշված է Սևանի մակարդակը ծովի մակերևույթից բարձրացնել մինչև 1903,5 մ»
-Որոշված է Սևանի մակարդակը ծովի մակերևույթից բարձրացնել մինչև 1903,5 մ։ Այսինքն՝ 2000թ. համեմատ ջրի մակարդակը պետք է բարձրացվի 6 մ-ով, որը պետք է կատարվի 30 տարվա ընթացքում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
-2000թ.-ից մինչ այսօր ջրի մակարդակը բարձրացել է 1,35 մ-ով։ Այսօրվանից սկսած՝ ամեն տարի մակարդակը պետք է բարձրացվի 20-25 սմ-ով։
Բանախոսն ասել է, որ իրենց հանձնաժողովում աշխատում են 16 հիմնահարցերից բաղկացած մի ծրագրի շուրջ, որոնք կարելի է խմբավորել 3 հիմնական մասի.
1. Լճի մակարդակի բարձրացում,
2. Ջրի մաքրման հարցեր,
3. Կենսաբազմազանության հարցեր։
Վ. Մովսիսյանն ասել է, որ ջերմային և թթվածնային ռեժիմի փոփոխությունները բերել են զգալի կենսաբանական փոփոխությունների։
-Օրգանական նյութերի քանակության շատացման դեպքում լիճը ոչ թե զարգանում, այլ մահանում է։ Սևանա լիճը հասցրել էին մահացող լճերի խմբերի դասակարգին։
Ըստ Վ. Մովսիսյանի՝ ջրի մակարդակի բարձրացման երկու ճանապարհ կա։ Առաջինը Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումն է, իսկ երկրորդը՝ ոռոգման նպատակով լճից պակաս ջուր բաց թողնելը։
-Անցյալ տարի լճից բաց է թողնվել 302 մլն խմ ջուր։ Այս տարի կառավարության որոշմամբ նախատեսվել է բաց թողնել 142 մլն խմ ջուր։ Վլադիմիր Մովսիսյանն ասել է նաև, որ Սևանից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի 48-50%-ը ոռոգման ցանցերում, ջրանցքներում կորչում է։

7or.am