2009թ. հուլիսի 6-ից իր գործունեությունն է սկսել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ընկերությունն զբաղվելու է առևտրային բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորելով: Այսինքն՝ ընկերության հետ համագործակցող ֆինանսական հաստատությունները, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից սահմանված չափանիշներին համապատասխան, հիփոթեքային վարկեր են տրամադրելու քաղաքացիներին և դրանք ներկայացնելու են ընկերությանը՝ վերաֆինանսավորվելու նպատակով։ Վերաֆինանսավորման սահմանը 20 մլն դրամ է:
-«Ազգայինհիփոթեքայինընկերության» ստեղծումըևգործունեությունըկնպաստենհիփոթեքայինշուկայումերկարաժամկետվարկերի՝ 10 տարի և ավելի, ինչպեսնաևցածրտոկոսադրույքներիառաջացմանը,-ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Նա նշել է, որ տոկոսների նվազման չափը շուկայի որոշելիքն է, և ինքը կոռեկտ չի համարում իր կանխատեսումով կամ ենթադրությամբ խառնվել շուկային։ Սակայն շեշտել է, որ ներկայիս տոկոսադրույքները կնվազեն մի քանի տոկոսով: Հայբիզնեսբանկի վարչության նախագահ ԱրամԿիրակոսյանն էլ նշել է, որ վարկեր տրամադրելու է 13-14%-ով։
Ինչպես հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ազգային հիփոթեքային ընկերությունն» ունի ավելի քան 17 մլրդ դրամ կապիտալ և դեռևս համագործակցության պայմանագիր է կնքել միայն Հայբիզնեսբանկի հետ, սակայն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կներկայացվի այն բանկերի ցանկը, որոնք կընտրվեն իրենց գործընկերներ։
«Ազգային հիփոթեքային ընկերությունը» կվերաֆինանսավորի առևտրային բանկերին
2009թ. հուլիսի 6-ից իր գործունեությունն է սկսել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ընկերությունն զբաղվելու է առևտրային բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորելով: Այսինքն՝ ընկերության հետ համագործակցող ֆինանսական հաստատությունները, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից սահմանված չափանիշներին համապատասխան, հիփոթեքային վարկեր են տրամադրելու քաղաքացիներին և դրանք ներկայացնելու են ընկերությանը՝ վերաֆինանսավորվելու նպատակով։ Վերաֆինանսավորման սահմանը 20 մլն դրամ է:
-«Ազգային հիփոթեքային ընկերության» ստեղծումը և գործունեությունը կնպաստեն հիփոթեքային շուկայում երկարաժամկետ վարկերի՝ 10 տարի և ավելի, ինչպես նաև ցածր տոկոսադրույքների առաջացմանը,-ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Նա նշել է, որ տոկոսների նվազման չափը շուկայի որոշելիքն է, և ինքը կոռեկտ չի համարում իր կանխատեսումով կամ ենթադրությամբ խառնվել շուկային։ Սակայն շեշտել է, որ ներկայիս տոկոսադրույքները կնվազեն մի քանի տոկոսով: Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արամ Կիրակոսյանն էլ նշել է, որ վարկեր տրամադրելու է 13-14%-ով։

7or.am