Սերժ Սմեսով. «Երեք սկզբունքների մեջ պետք է հավասարակշռող տարբերակ գնտել»
-Երեք սկզբունքների մեջ պետք է հավասարակշռող տարբերակ գտնել։ Ամբողջ գործի դժվարությունն էլ հենց սա է,- ՄԱԱ-ում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը՝ պատասխանալեով «7օր»-ի հարցին, թե ԼՂ-ի կարգավորման գործընթացում միջազգային ո՞ր սկզբունքը պետք է գերակա լինի։
Երեք սկզբունքներ ասելով՝ նա ի նկատի է ունեցել ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։
Ավելի մանրամասն Ս. Սմեսովը հրաժարվել է խոսել՝ խորհուրդ տալով այդ հարցերն ուղղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հատկապես 2 հետաքրքրություն ունի՝ տարածաշրջանային կայունություն և խաղաղություն։ Իսկ Սարկոզի-Օբամա-Մեդվեդև համատեղ հայտարարությունը, ըստ նրա, կոչ է՝ շարունակելու բանակցային գործընթացը, որը, ԼՂ-ի հակամարտությանը ողջախոհ լուծում գտնելու հարցում հիմնված կլինի փոխզիջումային տարբերակների վրա։

7or.am