Լրահոս

01.07.2013 15:32


«Ջավախքում թուրք-մեսխեթցիներին վերաբնակցնելու կոնկրետ քայլեր են իրականացվում»

«Ջավախքում թուրք-մեսխեթցիներին վերաբնակցնելու կոնկրետ քայլեր են իրականացվում»

Ցանկացած երկիր կերազեր իր անմիջական հարևանությամբ ունենար իր հայրենակիցներով բնակեցված տարածաշրջան: Հայաստանի համար այդպիսի տարածաշրջան է Ջավախքը: Եվ բոլորովին պատահական չէ, որ Ջավախքն անվանում են Հայաստանի հյուսիսային դարպաս: Ժամանակին, երբ Ջավախքում բանտ էին կառուցում, հայկական պաշտոնական շրջանակներից ասացին` իրենց երկիրն է, ինչ ուզեն՝ կանեն. եթե մենք Գորիսում բանտ կառուցենք, հո վրացիներին չենք հարցնելու (ծիծաղելի համեմատություն, մի պահ ինձ թվաց՝ Գորիսում 95 տոկոս վրացիներ են ապրում): Հիմա էլ Ջավախքում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ թուրք-մեսխեթցիներին վերաբնակցնելու կոնկրետ քայլեր են իրականացվում, նախապես հեշտացնելով վերջիններիս Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Իրենց երկիրն է, ինչ ուզեն կանեն...

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը