Լրահոս

01.07.2013 15:53


«Աշտարակ-Կաթ» ընկերությունը ևս մեկ անգամ փաստում է

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը ևս մեկ անգամ փաստում է

Ի հավելումն հունիսի 28-ին «Աշտարակ-Կաթ» ընկերության տարածած մամլո հաղորդագրության, որով հերքվում էր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից ընկերության արտադրած պաղպաղակների որակը կասկածի տակ առնելու հայտարարությունը, «Աշտարակ-Կաթ» ընկերությունը ևս մեկ անգամ փաստում է.

  1. Սփրեդն ու բուսայուղը տարբեր մթերքներ են:
  2. «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ օգտագործում է միայն բարձրակարգ բուսայուղ, ինչը մակնշված է:
  3. Բուսայուղի օգտագործումը թույլատրված է, համաձայն ընդունված տեխնիկական կանոնակարգի: Մասնավորապես՝ կոկոսի յուղը լայնորեն կիրառվում է պաղպաղակի արտադրության մեջ Ռուսաստանում և եվրոպոկան մի շարք զարգացածերկրներում :
  4. Կոկոսի յուղի կիրառությունը չի կարող կասկածի տակ դնել պաղպաղակի որակը: Միևնույն ժամանակ բուսայուղի վերաբերյալ չհիմնավորված և անպատասխանատու հայտարարությունը կարող է մոլորեցնել սպառողներին և արատավորել ընկերության տարիներով վաստակած բարի համբավը:

Մասնագիտական լուրջ ուսումնասիրություններից և ծանրակշիռ փաստարկներից զուրկ նման հայտարարությունները, որոնք, իրականում միտվածեն ոչ թե սպառողների շահերը պաշտպանելուն կամ տեղական արտադրողին խրախուսելուն, վարկաբեկում են տարիներով ձևավորված, համեմատաբար կայուն շուկան, ինչպես նաև ստվեր գցում տեղական արտադրողի հեղինակության վրա:

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը ողջունում է օբյեկտիվ և հիմնավորված խնդիրների բարձրաձայնումը և պատրաստ է առկա խնդիրների շուտափույթ լուծմանը՝ ելնելով սպառողների շահերից, սակայն ներկայացվող թերությունները և փաստարկները պետք է առաջին հերթին բխեն սպառողի շահերից և իրոք լինեն ծանրակշիռ և հավաստի:

Չպետք է մոռանալ, որ հենց տեղական արտադրողներից է կախված երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը: Պետք է դատապարտել նմանատիպ ցանկացած հերհյուրանք ու սատար կանգնել հայրենական արտադրությանը:

«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը