Վարդան Սեդրակյանը կրկին միջնորդել է փոխել իր խափանման միջոց կալանքը
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դատավարությունը, ով մեղադրվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպանը միջնորդել է կենսաբանական փորձաքննություն նշանակել, քանի որ դեպքի վայրում արնանման կաթիլների հետքերից վերցված նմուշների հետազոտությունը կարևոր բացահայտումներ է արել:
Պաշտպանը միջնորդել է նաև դատատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ անցկացնել, իսկ ամբաստանյալներին՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության ենթարկել։ Պաշտպանին ամբաստանյլաների հոգեկան վիճակը խիստ կասկածելի է թվում:
Վարդան Սեդրակյանն էլ կրկին միջնորդել է փոխել իր խափանման միջոց կալանքը։ Դատավոր Գագիկ Պողոսյանն առանց քննության է թողել այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նախորդ դատական նիստում դատարանն արդեն քննարկել է նույնաբովանդակ միջնորդությունը և մերժել:

7or.am