Լրահոս

01.07.2013 20:23


Դավթաշենում համաճարակաբանական վիճակը հանգիստ է

Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել են աղիքային խանագրման երևույթներով դեպքեր, որի կապակցությամբ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:

Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:

Այս խորագրի վերջին նյութերը