Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին՝ Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները և նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել և ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի և անձնական ներդրման համար:
Իր հերթին դեսպան Պավլովը նշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, և շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:
Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ՝ նրան պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով: