Հուլիսի 1-ի ժամը 21։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում բախվել են "ՅԱ-303" մակնիշի առանց պետհամարանիշի կոմբայնը և "ՎԱԶ-2121" մակնիշի 45 AN 555 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ավետիսյան), ինչից "ՎԱԶ-2121" մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1957թ. ծնված Ա. Ավետիսյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին