Լրահոս

02.07.2013 11:05


Ազգային ժողովում տեղի կունենա համաեվրոպական խորհրդաժողով

Ազգային ժողովում տեղի կունենա համաեվրոպական խորհրդաժողով

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Հուլիսի 3-ին ժամը 10.00-ին ԱԺ նիստերի դահլիճում Խորհրդաժողովը կսկսի իր աշխատանքները: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսք կասեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Հուլիսի 4-ին 09.30-ին ԱԺ նիստերի դահլիճում Խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքները :

Այս խորագրի վերջին նյութերը