Լրահոս

13.07.2009 17:59


Գագիկ Ծառուկյանն «իմիջմեյքեր» չունի

Գագիկ Ծառուկյանն «իմիջմեյքեր» չունի

-Անձնական հագուկապի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բավականաչափ ազատ է։ Ինքն ունի իր նախասիրությունները և առաջնորդվում է դրանցով,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով լրագրողների` «Ծառուկյանն անձնական «իմիջմեյքեր» ունի՞» հարցին։

-Միգուցե խանդն է, չարությունը կամ նախանձը, որ ոմանց շրջանում այդպիսի գնահատականների և արձագանքի են արժանանում պարոն Ծառուկյանի արտասահմանյան այցելությունները։ Եթե մարդը կարող է իր անձնական կապերն օգտագործել ի շահ երկրի, ժողովրդի, հայկական արտադրատեսակների համար նոր սպառման շուկաներ փնտրել, ներգրավել ներդրողներ, դա միայն պետք է ողջունել, խրախուսել, այլ ոչ թե չարախոսել։ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկին և ոչինիչ ապացուցելու խնդիր չունի, և նա շարունակելու է այդ ոլորտում իր աշխատանքները,- նշել է Խ. Գալստյանը։

Մամուլում նաև հրապարակումներ էին եղել, թե Գ. Ծառուկյանի հրավերով նախորդ շաբաթ Հայաստան ժամանած բելառուս գործարարների պատվիրակությանը մեր երկրի պաշտոնական շրջանակներից որևէ մեկը չի ընդունել։ Խ. Գալստյանը հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով, որ բելեռուսական պատվիրակությանն ընդունել են ՀՀ վարչապետը, կաթողիկոսը, իսկ այցի վերջին օրը՝ ՀՀ նախագահը.

-Ես զարմանում եմ, որ նախագահի մամուլի խոսնակը, լրագրողների հարցին ի պատասխան, ասել է, թե բելառուսական պատվիրակության մասին տեղյակ չէ, և նման ընդունելություն նախագահի նստավայրում չկա։ Կարծում եմ, սա ոչ բավարար տեղեկատվության արդյունք է,-ասել է Խ. Գալստայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը