Ինչպես դառնալ «անկախ» վերլուծաբան. մեթոդական ցուցում
Եթե դուք գրել–կարդալ գիտեք և ունեք «գլոբալ» մտածողություն, ապա կարող եք օգտվել Բաղրամյան 26–ի «Բաց դռների» քաղաքականությունից և աշխատանքի անցնել «անկախ» լրատվամիջոցներից մեկում։ Մի՛ շտապեք: Տեղերն անսահմանափակ են։
Փորձենք մի քանի խորհուրդ տալ սկսնակներին։
1.Ամենակարևոր բանը, որ պետք է ականջին օղ անի «անկախ» վերլուծաբանը՝ հետևյալն է. Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը վատն են, բայց ավելի վատն են մյուս բոլոր անհատներն ու ուժերը։ Ըստ այդմ՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և երբեմն նաև ՀՅԴ–ն պետք է լինեն քննադատության հիմնական թիրախները, իսկ նախագահն ու վարչապետը ներկայացվեն չար և մութ ուժերի ձեռքը կրակն ընկած և իշխանության ոչողջախոհ թևի մոտ պատանդի կարգավիճակում հայտնված բարի փերիներ։
«Անկախ» փորձագետը պետք է իմանա, որ Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգած և ՌԴ հատուկ ծառայությունների կողմից պարգևատրված Սերժ Սարգսյանը խիստ արևմտամետ գործիչ է։ Արևմտամետության ռահվիրա է նաև Կիպրոսի օֆշորներում լողացող Տիգրան Սարգսյանը։
2.Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն պետք է ներկայացնել Արևմուտք–Ռուսաստան, ԵՄ–Մաքսային միություն, Չինաստան–ԱՄՆ, Իրան–ԱՄՆ եղած կամ չեղած հակամարտության կոնտեքստում։ Դավադրությունների տեսությունը, բնականաբար, ամենապահանջված ապրանքն է նախագահական նստավայրում և «անկախ» վերլուծաբանից պահանջվում է աշխարհի գրեթե բոլոր հեքիաթների իմացություն, որպեսզի դրանք տեղայնացվեն հայաստանյան ստանդարտների մեջ։
Օրինակ՝ եթե Տիգրան Սարգսյանի կառավարությանը մեղադրում են բյուջետայիին միջոցներն անարդյունավետ օգտագործելու մեջ, ուրեմն դա ոչ թե կոռուպցիայի բացահայտում է, այլ հետևանք է այն բանի, որ Պուտինն առավոտ–գիշերով կապվել է Հովիկ Աբրահամյանի հետ (քաղաքական իրավիճակից կախված՝ տարբերակներ կարող են լինել նաև Պուտինի կապվելը ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հետ), որպեսզի վերջինս Իշխան Զաքարյանի միջոցով ներկայացնի թալանը՝ դրանով իսկ ճնշելով Հայաստանի իշխանություններին մտնել Մաքսային միության մեջ և չստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Տիգրան Սարգսյանին տվյալ դեպքում պետք է ներկայացնել որպես Արևմուտքի «մարդ» և արդարացնել թալանը՝ «Տիգրանը բյուջետային միջոցներն անարդյունավետ օգտագործել է՝ երկրում առկա օլիգարխիկ համակարգի բալանսը խախտելու համար» թեմայով։ Բացի այդ՝ թալանի փաստը պետք է օգտագործել՝ գրելու համար, որ խիստ առաջադեմ ու թունդ արևմտամետ Տիգրան Սարգսյանն այդպիսով ուժեղացավ, քանզի դարձավ անպատժելի։
Ընթերցողին պետք է ամեն կերպ համոզել, որ եթե թալանչին արևմտամետ է, ապա դա թալանի ինդուլգենցիա է տալիս, իսկ բոլոր նրանք, ովքեր խոսում են թալանչի–արևմտամետների դեմ՝ իմպերիալիստական ու հետադիմական Ռուսաստանի կողմնակիցներն են։
Հաջորդ օրինակը։ Եթե վարչապետը բռնվել է օֆշորի գործում, ապա դա միանշանակ աշխարհաքաղաքական ու նույնիսկ համատիեզերական հակամարտության լոկալ դրսևորում է։ Վարչապետի օֆշորային միջոցների բացահայտող կողմ, ըստ անհրաժեշտության և ըստ պահի նպատակահարմարության, պետք է ներկայացնել ՌԴ–ին կամ Արևմուտքին։ Վառ երևակայության դեպքում՝ տուժված գործարար Փայլակ Հայրապետյանի հետևում կարելի է տեսնել «Հզբոլլահին» կամ «Թալիբանին»։ Ամբողջությամբ մառազմի մեջ ընկնելու պարագայում օֆշորի գործը կարելի է կապել նաև Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ։ Կարևորն այն է, որ փողերի լվացման հետ առնչվող հանցագործությունը ներկայացվի «գլոբալ» կտրվածքով՝ Պուտին–Օբամա, ԵՄ–Մաքսային միություն հակասությունների միասնության խորապատկերում։ Կարելի է նույնիսկ գրել, որ Արևմուտքը պատերազմ է հայտարարել Տիգրան Սարգսյանին։ Այդպես հա՛մ Տիգրանը մասշտաբային կդառնա, հա՛մ զոհի կերպարի մեջ կհայտնվի, հա՛մ էլ կվաստակի ռուսամետների համակրանքը։ Մի խոսքով, գլխավոր հարցը, որ պետք է լուծի «անկախ» վերլուծաբանը՝ Տիգրանի հանցագործության հարցը օրակարգից հանելն է, մանավանդ որ օֆշորային կազմակերպության գրանցման օրը վարչապետը եղել է Պրահայում՝ լրագրողների զգոն հայցքի ներքո։
3.Եվ ամենակարևորի մասին։ «Անկախ» վերլուծաբանի գնահատականը և եզրակացությունը երբևէ չպետք է համընկնի նախորդ օրը տված կամ հաջորդ օրը տրվելիք գնահատականի և եզրակացության հետ։ Հետևողականությունն ու սկզբունքայնությունը հակացուցված են «անկախ» վերլուծաբանին։ Խոսքը որևէ արժեք չպետք է ներկայացնի Բաղրամյան 26–ի մշակի համար, քանզի այն որևէ արժեք չի ներկայացնում անձամբ Սերժ Սարգսյանի համար։
Էլի մի քանի սկզբունքներ կան, որոնցով պետք է առաջնորդվի «անկախ» վերլուծաբանը, բայց սրանք այն հիմնականներն են, որոնք «սրբորեն» պետք է պաշտպանել։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Կիպրոսի դատախազը հայտարարել է, որ հնարավոր չէ իրենց մոտ օֆշորային կազմակերպություն գրանցել, առանց տվյալ անձի անմիջական մասնակցության կամ նրա լիազորագրի։ Իսկ դա նշանակում է, որ «անկախ» վերլուծաբանի համար հրաշալի հնարավորություն է ստեղծվում դրսևորվելու համար։ Կիպրոսի դատախազին պետք է ներկայացնել որպես ծպտյալ ԲՀԿ–ական, ով լավ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ։ Ընթերցողին պետք է տեղ հասցնել այն միտքը, որ Կիպրոսի դատախազը գերազանցել է իր լիազորությունները և քաղաքական հայտարարություն է արել, մինչդեռ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով դրա իրավունքը չուներ։
Պետք է նաև առիթը բաց չթողնել և հայտարարել, որ Կիպրոսի դատախազը իմպերիալիստական Ռուսաստանի գործակալ է և դավեր է նյութում արևմտամետ Տիգրան Սարգսյանի դեմ՝ խոչընդոտելով մտածողության հեղափոխությանը։