Մի խումբ հայ բլոգերների հայտարարությունն ընդդեմ Մադրիդյան սկզբմունքների
2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը։
Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաև հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որևէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը և վտանգում Հայոց պետականության ապագան։
Մենք խստորեն դատապարտում ենք՝ - Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը
- հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ
համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը
Պահանջում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից՝ -անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին -դադարեցնել մասնակցությունը ՀՀ և Արցախի համար կործանարար հետևանքներով հղի բանակցություններին
-զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց
-այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի և հայ ժողովրդին բնորոշ արիությամբ։
Մի խումբ հայ բլոգերների հայտարարությունն ընդդեմ Մադրիդյան սկզբմունքների
2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը։
Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաև հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որևէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը և վտանգում Հայոց պետականության ապագան։
Մենք խստորեն դատապարտում ենք՝
- Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը
- հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ
համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը
Պահանջում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից՝
-անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
-դադարեցնել մասնակցությունը ՀՀ և Արցախի համար կործանարար հետևանքներով հղի բանակցություններին