Լրահոս

02.07.2013 13:18


Քաղաքագետ. «Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են այսպես ասած «օրվա կուրսով»»

Քաղաքագետ. «Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են այսպես ասած «օրվա կուրսով»»

«7օր»-ի հետ զրույցում քաղաքական և ըտնրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, խոսելով Եվրասիական Միության և ԵՄ-ի հետ ազատ ատևտրի ասոցացման պայմանագրի միջև Հայաստանի սպասվող ընտրության մասին, հայտարարել է՝ Եվրոպա թե Ռուսաստան հակադրությունը հայաստանյան լրատվական դաշտը որոշ չափով ուռճացնում է: Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Հայաստանը Եվրոպայի հետ ասոցացման այդ պայմանագիրը ստորագրի, քանի որ Հայաստանում Ռուսաստանի դիրքերն այնքան ամուր են, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրի ազատ առևտրի մասին ասոցացման պայմանագիրը, դրանով չի հակասի Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այսինքն Հայաստանը դուրս չի գա Ռուսաստանի ազդեցության ոլորտից: «Թե՛ էներգետիկայի, թե՛ պաշտպանության, թե այլ բնագավառներում Հայաստանն ամբողջովին կախված է Ռուսաստանից»,–ասել է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշման այնքան լծակներ ունի, որ եթե որոշեր ճնշել, ապա կօգտագործեր ոչ թե գազի գնի բարձրացման կամ ինչ–որ այլ պայմանագրեր, այլ ուղղակի կազմակերպված ձևով հայերին կտեղափոխի Ռուսաստան, դա ճնշման լավագույն տարբերակը կլինի: Փորձագետը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները այս հարցում որոշակի դիրքորոշում չունեն և առաջնորդվում են այսպես ասած «օրվա կուրսով»: Իսկ ինչ վերաբերում է հասարակության դիրքորոշմանը, ապա ըստ Արմեն Բադալյանի՝ դա արտահայտվում է արտագաղթելով, մեծ մասը՝ Եվրասիական Միության ենթադրյալ տարածք, մյուս մասն էլ՝ Եվրոպա կամ ԱՄՆ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը