ՄԱԿ-ը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ընդլայնում են համագործակցությունը
Այժմ ուսանողները, հետազոտողները, լրագրողները և բոլոր հետաքրքրված անձինք ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտատեխնիկական գրադարանում բացված ՄԱԿ-ի անկյան։ Այս տարի գիտատեխնիկական գրադարանը նշում է նաև ստեղծման 50–ամյակը:
Նորաբաց անկյանը տրամադրված ավելի քան 500 ՄԱԿ-ի հրատարակություններն ու նյութերը կծառայեն կազմակերպության աշխատանքների վերաբերյալ մարդկանց ավելի իրազեկելու գործին: Գրադարանի այցելուները այն կօգտագործեն նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:
Այդպիսի յոթ անկյուն արդեն իսկ գործում է, որոնցից չորսը Երևանում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայկական ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ևս մեկական՝ Ստեփանավանում, Դիլիջանում և Իջևանում: