Բնապահպանության նախարարությունն էլ անդրադարձավ վերահսկիչ պալատի հաշվետվությանը
Այսօր կառավարությունում լրագրողներին է հանդիպել նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը և անդրադարձել Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։ Փոխնախարարն ընդգծել է, որ վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի ուսումնասիրությամբ Վերահսկիչ պալատը ֆինանսական չարաշահումներ չի հայտնաբերել: Միայն օրենսդրական որոշ բացեր է մատնանշել, որոնց իրենք մասամբ են համաձայն։
–Իրենք ասում են՝ պետք է «թափոնի պահում» և «թափոնի տեղադրում» հասկացողությունները ճշտվեն։ Բայց այդ հասկացողությունները բավականին հստակ են. թափոնի մեկուսացումը բացառում է այդ թափոնի հետագա օգտագործումը,–ասել է նախարարը:
Նշենք, որ բնապահպանության նախարարն արձակուրդում է, այդ պատճառով լրագրողներին հանդիպել է նրա առաջին տեղակալը:
Հիշեցնենք նաև, որ այսօր ասուլիս էր հրավիրել ՀՀ քաղաքաշինության նախարարը ևս, ով պնդել էր, որ իր ոլորտում «ատկատներ» չկան։
Քիչ ավելի ուշ Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողներին կհանդիպի և ՎՊ–ի հաշվետվությանը կանդրադառնա նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։

7or.am