Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության hայտարարությունը
Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը «համալրվեց» եւս մեկ անունով' քաղաքական հայացքների եւ գործունեության համար կալանավորվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ճանաչված լրագրող եւ հրապարակախոս Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տարիներ շարունակվող քաղաքական հետապնդումները նոր թափ ստացան 2007 թվականի հոկտեմբերի 23-ին հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս' ոստիկանության կողմից սադրանք կազմակերպելուց հետո: Ակնհայտ է, որ ապօրինի իշխանությունները առ այսօր շարունակում են հետապնդել տեղեկատվական թռուցիկներ տարածող քաղաքացիներին, որի վառ վկայությունն է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ օրերս հարուցված խայտառակ քրեական գործն ու անօրինական կալանավորումը:
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումը ցույց է տալիս, թե ինչպիսի թշնամանքով եւ քինախնդրությամբ է բռնապետությունը վերաբերվում երկրի ապագայի համար պայքարող քաղաքացիներին:
Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ազատազրկված է քաղաքական գործունեության համար:
Նիկոլ Փաշինյանի կալանավորման մասին որոշումն, անկասկած, կայացվել է «հրամանագրով», եւ, ըստ էության, ցույց է տալիս, որ ԵԽԽՎ բանաձեւերի կոչերի եւ հորդորների կատարմանն ուղղված' Հայաստանի իշխանությունների քայլերն իմիտացիոն բնույթ են կրում:
Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եւ պետք է անմիջապես ազատ արձակվի:
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնութունը պահանջում է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ եւ կարճել այդ շինծու քրեական գործը:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնություն
13.07.2009.