Իվանիշվիլի. «Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մինչև Սոչիի օլիմպիադան չեն վերականգնվի»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլն անցել է բավականին արագ և արդյունավետ։ Սակայն դժվար թե դիվանագիտական հարաբերությունները հնարավոր կլինի վերականգնել մինչև 2014թ. Սոչիի օլիմպիադան։ «Ամենայն հավանականությամբ, մինչև Սոչիի օլիմպիադան մեզ չի հաջողվի Ռուսաստանի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Դրա համար ժամանակ և համապատասխան մթնոլորտ է անհրաժեշտ։ Որոշ դրական տեղաշարժեր արձանագրվել են՝ փաստացի վերականգնվել են առևտրային կապերը, վրացական արտադրանքը վերադարձել է ռուսական շուկա։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Մոսկվայի և Թբիլիսիի միջև կանոնավոր ավիաչվերթների վերականգնման և, նույնիսկ, վիզային ռեժիմը հանելու ուղղությամբ»,– «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում ասել է Իվանիշվիլին։