Լրահոս

03.07.2013 10:33


Երևանում մեկնարկել է համաեվրոպական խորհրդաժողովը

Երևանում մեկնարկել է համաեվրոպական խորհրդաժողովը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում կայանալու է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսք կասեն նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը