Լրահոս

13.07.2009 18:03


Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին՝ դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից և հիմնական տնտեսական գործընկեր: Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության առկա մեծ ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում, ուստի պետք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը և հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ և որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը:
Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից և շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:
Նախագահ Սարգսյանը դիվանագետին մաղթել է հետագա հաջողություններ և հույս հայտնել, որ Հայաստանի հետ նրա բարեկամական կապը հետայսու ևս կշարունակի:

 

Այս խորագրի վերջին նյութերը