Լրահոս

03.07.2013 11:08


Թուրքիայի իշխանությունները անկարգություններ հրահրելու համար մեղադրել են հրեական համայնքին

Թուրքիայի իշխանությունները անկարգություններ հրահրելու համար մեղադրել են հրեական համայնքին

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը երկրում բողոքի գործողություններ հրահրելու համար մեղադրել է օտարերկրյա ուժերին և հրական համայնքին։ Այս մասին գրում է «Հուրիեթ»-ը։

Նրա խոսքով՝ կան ուժեր, «որոնք նախանձով են նայում Թուրքիայի արդյունավետ զարգացմանը, դրանց թվում է հրեական համայնքը»։

Թե ինչպես կարող էր հրեական համայնքն ազդեր զանգվածային բողոքի ալիք բարձրացնելու վրա՝ Աթալայը չի մանրամասնել։

Թուրքիայում հրեական համայնքն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ համայնքն այժմ հավաքում է անհրաժեշտ փաստեր՝ պարզելու, թե իրականում ինչ նկատի ուներ երկրի փոխվարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը