Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ: