Լրահոս

03.07.2013 11:15


Նախարարներն այսօր էլ են շարունակելու անդրադառնալ ՎՊ–ի հաշվետվությանը

Նախարարներն այսօր էլ են շարունակելու անդրադառնալ ՎՊ–ի հաշվետվությանը

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նախարարներն այսօր էլ են շարունակելու անդրադառնալ Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերացնումներին և խախտումներին։ Մասնավորապես, այսօր լարգրողների հետ են հանդիպելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Իսկ օրերս մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը: Նրանցից առաջինը պնդել էր, որ իր ոլորտում «ատկատներ» չկան, իսկ երկրորդը մասամբ էր համաձայնել ՎՊ–ի հետ։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել էր հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները:

–Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ արձանագրված բոլոր հարցերը պետք է ստանան պատասխան։ Անպատասխան հարց չպետք է մնա,-նշել էր Տ.Սարգսյանը։

Իսկ բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ նախագահականում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ակնկալում է այդ կառույցների ղեկավարների ելույթները կամ գնահատականները, որպեսզի կարողանան գալ ընդհանուր և ճիշտ եզրակացության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը