Ֆրանսիան և Պորտուգալիան արգելել են Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքով
Ռուսաստան այցելող Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիայի և Պորտուգալիայի իշխանությունները նրանարգելել են թռիչք կատարել իրենց օդային տարածքով: Համաձայն լուրերի՝ այդ երկրների իշխանությունները կասկածել են, որ Մորալեսի օդանավում գտնվում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը:
Բոլիվիայի իշխանություններն այդ տեղեկությունները հերքել են, իսկ արտգործնախարար Դավիթ Չոկեուանկան հայտարարել է. «Մենք չգիտենք, թե ով է տարածել այդ սուտը: Միջազգային հանրության առջև մենք բողոքում ենք այն անարդարության դեմ, որին ենթարկվել է Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը»։