Լրահոս

03.07.2013 13:24


Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ

Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ

Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ է հիշեցնում: Այս բազմազավակ ընտանիքի երեխաներից մեծը 17, իսկ փոքրը՝ Լաուրան, 10 տարեկան է: Չորս տղաներից երկուսը սովորում են Արթիկի գիշերօթիկ դպրոցում: Մեծ տղաները դպրոցն ավարտելուց հետո սոցիալական պայմանների սղության պատճառով չեն շարունակել ուսումը, իսկ փոքրիկը դպրոցում բավական լավ է սովորում և երազում է բժշկուհի դառնալ: Բոլոր երեխաներն օգնում են հորը, նրանք նախրապան և գառնարած են:

Այսօր տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին այս ընտանիքին:
Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

http://youtu.be/rERdJxdvlJA

Այս խորագրի վերջին նյութերը