ԳԱԱ-ում մեկնարկում է Պատմության ինստիտուտի երիտասարդգիտաշխատողների 34-րդ գիտական նստաշրջանը
2013թ. հուլիսի 4-ի ժամը 11:30-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Մ. Բաղրամյան 24/4, 1-ին հարկ), կմեկնարկի Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 34-րդ գիտական նստաշրջանը: Այն նվիրված է Պատմության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին: Հուլիսի 5-ին եւ 6-ին նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի Աղվերանում:
Նստաշրջանի ընթացքում Հայաստանի հին, միջին դարերի, նոր և նորագույն շրջանների պատմությանը նվիրված 23 գիտական զեկուցումներով հանդես կգան ինչպես Պատմության ինստիտուտի երիտասարդ աշխատակիցները, ասպիրանտներն ու հայցորդները, այնպես էլ գիտնականներ Երեւանի պետական համալսարանից, Մատենադարանից, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նստաշրջանի ընթացքում կհնչեն զեկուցումներ առօրեականության պատմության վերաբերյալ («Բյուրոկրատիզմի դրսևորումները Խորհրդային Հայաստանի 1920-1930-ական թթ.առօրեականության մեջ» և «Խորհրդահայ գյուղի դպրոցական առօրյան Հայրենական մեծպատերազմի տարիներին»): Առօրեականության պատմությունը պատմական գիտությանհամեմատաբար նոր ուղղություններից է: Այն Եվրոպայում տարածում է գտելհետպատերազմյան տարիներին, իսկ Հայաստանում առաջին փորձեր են կատարվում: Արդիական է նաև Արցախյան պատերազմի 1993թ. շրջափուլի ռազմարվեստի առանձնահատկությունների մասին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի զեկուցումը:
Պատմության ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 29-ին` Գիտությունների ակադեմիայի հետ միաժամանակ: Ինստիտուտում երիտասարդական գիտական նստաշրջաններ սկսվել են կազմակերպվել 1962 թվականից: Առ այսօր կազմակերպվել է 33 նստաշրջան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն