Իսլամիստ Ումարովը համախոհներին կոչ է արել ձախողել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը
«Կովկասի Էմիրության» ինքնահռչակ առաջնորդ Դոկու Ումարովը իր կողմնակիցներին կոչ է արել Ռուսաստանով մեկ պայքար ծավալել՝ թույլ չտալով, որ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղեր անցկացվեն: Ռուսաստանի ամենահետախուզվող իսլամիստներից մեկի ելույթի տեսաձայնագրությունն այսօր հայտնվել է գրոհայինների կայքերից մեկում: Տեսագրության իսկությունը դեռ պարզված չէ: Ումարովը հայտարարել է, թե Ռուսաստանի տարածքում գործողությունների սառեցումը չեղյալ է հայտարարվում, քանի որ Մոսկվայում այն ընկալել էին որպես թուլության նշան, որի պատճառով մահմեդականների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները սաստկացրել էին:
Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել 2014թ. փետրվարի 7-23-ը: Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խաղերի անվտանգությունը կապահովեն. 2012թ. Սոչիի տարածքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն արդեն հայտնաբերել է զենքերի 10 թաքստոց և կանխել Սոչիի տարածքում Ումարովի զինյալների մասնակցությամբ ահաբեկչության մի քանի դեպք: Ռուսաստանում հայտնի «Կովկասի Էմիրություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը մեղադրվում է կողոպուտների, մարդկանց առևանգումների, սպանությունների և Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների կազմակերպան համար, նրա նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում:
Նշենք, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները բազմիցս հայտարարել են, թե Հյուսիսային Կովկասում զինյալների խմբերը ջլատված են, չունեն ղեկավարման միասնական կենտրոն, որի հետևանքով էլ վերջին տարիներին զգալիորեն թուլացել են: