Սահակաշվիլի. «Անձամբ ես ուզում եմ, որ Ռուսաստանը գործընկեր լինի, այլ ոչ թե թշնամի»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Եվրախորհրդարանի ամբիոնից դիմել է Ռուսաստանին։
-Մեր տարածաշրջանն իր ընտրությունը կատարել է։ Պատերազմը սկսվեց, որպեսզի կանգնեցնի դա, բայց տանկերը չեն կարող փոխել պատմությունը։ Ժամանակն է խաղաղությամբ եզրափակել իմպերիալիստական երկարատև ու հիվանդագին շրջանը։ Այդ պատճառով ռուսական ղեկավարությանը կոչ եմ անում ապագայի ընտրություն կատարել։ Նրանք կարող են դրական դեր խաղալ մեր տարածաշրջանի ձևափոխման հարցում և մյուս երկրներին ընդունել ոչ թե որպես վասալների, այլ գործընկերների։ Անձամբ ես ուզում եմ, որ Ռուսաստանը գործընկեր լինի, այլ ոչ թե թշնամի։ Մենք բոլորից շատ ենք ցանկանում, որ Ռուսաստանը դառնա մի երկիր, որը հարգում է միջազգային իրավունքն ու պաշտպանում մարդու հիմնարար իրավունքները։ Դրա համար ես ի սրտե աջակցում եմ ամերիկյան և եվրոպական գործընկերներին՝ Ռուսաստանի հարցում գործադրած ջանքերի համար։ Այս հակամարտությունը չի նպաստի մեր ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանը։ Ուզում եմ ռուսներին ասել, որ Վրաստանում միշտ ուրախ կլինեն նրանց ընդունել որպես գործընկերների, զբոսաշրջիկների, ուսանողների, գործարարների, լրագրողնրի և պարզապես որպես ընկերների, բայց ոչ որպես զավթողական բանակի,-իր ելույթում հայտարարել է Սահակաշվիլին։