ՀՀ կառավարությունը մարդուն արժանապատիվ մահանալու իրավունքը երաշխավորող նախագիծ է ներկայացրել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծը։ Դրանում սահմանվում է Պալիատիվ բժշկական օգնություն հասկացությունը, որը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է։ Այն նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
Նախագծում ասվում է, որ ՀՀ–ում պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը որպես բուժօգնության տեսակ նոր երևույթ է: Չնայած գործող օրենսդրությունը հատվածական կարգավորումներ տալիս է այս ոլորտում ծագած հարաբերություններին, այդուhանդերձ, այն որպես իր տեսակի մեջ չափազանց առանձնահատուկ, անհրաժեշտություն ունի օրենքով կարգավորված լինելու` նկատի ունենալով այն, որ բժշկական օգնության այդ տեսակի կառուցվածքը, տրամադրման կարգը և պայմանները սկզբունքորեն տարբերվում են բժշկական օգնության այլ տեսակների տրամադրման պայմաններից:
«Մարդը, նրա արժանապատվությունը հանդիսանում են բարձրագույն արժեքներ, ուստի նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելունաևկյանքինվտանգսպառնացողհիվանդություններովտառապելուդեպքում, ինչպեսնաևերաշխավորվինրաարժանապատիվ մահանալուիրավունքը: Պալիատիվ բժշկական օգնությունը ինչպես կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու, այնպես էլ մահամերձ հիվանդներին և նրանց ընտանիքներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի և նրա հարազատների տառապանքներն մեղմացնող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցությունը»,–ասված է նախագծում:
Նշվում է նաև, որ ՀՀ–ում մահացության տարեկան ընդհանուր ցուցանիշն է 27.000- 28.000, ընդ որում այդ դեպքերից շատերի պարագայում անհրաժեշտ է պալիատիվ բժշկական օգնություն: Համաձայն վիճակագրական տվյալների, քաղցկեղով և կյանքին սպառնացող անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը տարեց տարի աճում է:
ՀՀ կառավարությունը մարդուն արժանապատիվ մահանալու իրավունքը երաշխավորող նախագիծ է ներկայացրել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծը։ Դրանում սահմանվում է Պալիատիվ բժշկական օգնություն հասկացությունը, որը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է։ Այն նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
Նախագծում ասվում է, որ ՀՀ–ում պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը որպես բուժօգնության տեսակ նոր երևույթ է: Չնայած գործող օրենսդրությունը հատվածական կարգավորումներ տալիս է այս ոլորտում ծագած հարաբերություններին, այդուhանդերձ, այն որպես իր տեսակի մեջ չափազանց առանձնահատուկ, անհրաժեշտություն ունի օրենքով կարգավորված լինելու` նկատի ունենալով այն, որ բժշկական օգնության այդ տեսակի կառուցվածքը, տրամադրման կարգը և պայմանները սկզբունքորեն տարբերվում են բժշկական օգնության այլ տեսակների տրամադրման պայմաններից:
«Մարդը, նրա արժանապատվությունը հանդիսանում են բարձրագույն արժեքներ, ուստի նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաև երաշխավորվի նրա արժանապատիվ մահանալու իրավունքը: Պալիատիվ բժշկական օգնությունը ինչպես կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու, այնպես էլ մահամերձ հիվանդներին և նրանց ընտանիքներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի և նրա հարազատների տառապանքներն մեղմացնող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցությունը»,–ասված է նախագծում:

7or.am