Լրահոս

04.07.2013 13:04


«Ո՛չ Հանցաքարի հարսանիքներին». պիկետ՝ երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի խնջույքի ժամանակ

«Ո՛չ Հանցաքարի հարսանիքներին». պիկետ՝ երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի խնջույքի ժամանակ

Հուլիսի 4-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան տոնակատարությունը, ինչը շատերին վրդովեցրել է։ Նրանք այսօր՝ ժամը 19:30-ին, պիկետ են անցկացնելու Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էլ «Ո՛չ Հանցաքարի հարսանիքներին» էջ է ստեղծվել, որի հեղինակների հայտարարության մեջ մասնավորապես ասովում է.

«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե՛նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը