Լրահոս

05.07.2013 11:12


Ի՞նչն է խանգարում հավատալ Կիպրոսի գլխավոր դատախազությանը

Ի՞նչն է խանգարում հավատալ Կիպրոսի գլխավոր դատախազությանը

Կիպրոսի խորհրդարանի պատգամավորի կարծիքը ներկայացվում է որպես իրականություն առ այն, որ Կիպրոսում տեղի է ուենեցել ընկերությունների սեփականատերերի անօրինական փոփոխություն: Սա ընդամենը ինչ-որ մի պատգամավորի կարծիք է, ուրիշ ոչինչ: Բայց արդեն Հայաստանում, որոշ մարդիկ, ովքեր խիստ շահագրգռված են, որ այդ պատգամավորի կարծիքը իրականությանը համապատասխանի, այդ կարծիքը մաքուր իրականության տեղ ընդունելով՝ սկսում են վերլուծություններ անել: Սա այն դեպքում, երբ նույնիսկ Կիպրոսի գլխավոր դատախազությունը քրեական գործ չի հարուցել պատգամավորի կասկածների առնչությամբ՝ հանցակազմ չտեսնելով: Եթե այդպիսի խանդավառությամբ հավատում էք կիպրոսցի պատգամավորին, ապա ի՞նչն է խանգարում հավատալ Կիպրոսի գլխավոր դատախազությանը: Ըտենց չի, էլի, ժամանակից շուտ ձեզ մի խուրդեք, մի քիչ մտածեք՝ առողջությանը վնաս չէ, նույնիսկ օգտակար է:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը