Լրահոս

05.07.2013 12:00


Պատահար Թորոսգյուղի ոլորաններում. կան տուժածներ

Պատահար Թորոսգյուղի ոլորաններում. կան տուժածներ

Հուլիսի 5-ի ժամը 03։38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 69 TS 669 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991թ. ծնված Գ. Ռանյանը, 1992թ. ծնված Ա. Սահակյանը և 1991թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը