Լրահոս

05.07.2013 12:18


Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը

Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին այցելել է հանրապետության արևելք և ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ և արժեքավոր նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը և ընդհանրապես հողագործության զարգացումը այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը