«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» անդրադարձել է Նարեկ Սարգսյանի հայտարարությանը
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությանը՝ ի պատասխան ՀԿ-ի կողմից ավելի վաղ՝ հունիսի 27-ին տարածած հաղորդագրության, որում կազմակերպությունը տեղեկացրել էր այն մասին, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հաղորդագրությում ասվում է.
«Ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նրա հանրային կապերի գծով պատասխանատուի հերքումների՝ կապված Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և ոչնչացման փաստերի վերաբերյալ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդումների և դրա առնչությամբ ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունների հետ՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.
1. Երևանի գլխավոր ճարտարապետի հավաստմամբ 2000թ. օգոստոսի 30-ի թիվ 1137 որոշումն ընդունվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների զեկուցագրի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին գործող նորմատիվ ակտերը համապատասխանեցնելու գործընթացների համատեքստում, ինչը չենք կարող ժխտել վարչարարական գործընթացների տեսանկյունից: Սակայն, Երևանի գլխավոր ճարտարապետը, որն անձամբ հեղինակել և գլխավորել է առնվազն 2000թ.-ից խմորվող Երևանի Կենտրոնի կառուցապատման խոշորածավալ ծրագիրը, չէր կարող տեղյակ չլինել, որ տվյալ որոշման հետևանքով, կառուցապատման արդյունքում կարող է ոչնչացվել Երևանի Կենտրոնում առկա և արդեն իսկ արժևորված պատմամշակութային ժառանգության մի ամբողջ շերտ:
2. Երևանի քաղաքապետարանը 2000թ. դիմել է ՀՀ կառավարությանը՝ մշակելու Երևանի նոր գլխավոր հատակագիծ: Սակայն, Երևանի գլխավոր ճարտարապետն ի պաշտոնե պետք է գիտենար, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն Երևանի գլխավոր հատակագիծը մշակվում է՝ հիմք ընդունելով պատմամշակութային հուշարձանների հիմնավորման նախագիծը: Վերջինս, ի տարբերություն հուշարձանների ցուցակի, ներառում է նաև դրանց պահպանական գոտիները: Այդպիսի նախագիծ չի մշակվել և չի դրվել գլխավոր հատակագծի հիմքում: Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակի հաստատումը իսկապես ՀՀ կառավարության իրավասությունն է և այն ընդունվել է 2004թ. հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ:
3. ԹԻՀԿ-ն պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրը բարձրացրել է դեռևս 2009թ. ապրիլի 1-ից՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով քննության առնել հուշարձանների ոչնչացման փաստը և հարուցել քրեական գործեր՝ հիմք ընդունելով հենց ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում առկա տեղեկությունները: Սակայն, մեր հաղորդումներն օրենքով սահմանված կարգով ընթացք չեն ստացել և չեն արժանացել պատշաճ քննության: Հուշարձանների քանդման կամ ոչնչացման դեպքերով որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Երեք տարուց ավելի տևած փոխադարձ գրագրության, իրավասու մարմինների կողմից միմյանց վերահասցեագրելու, պատշաճ չարձագանքելու առիթով տեղ գտած դատավարությունների արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից մեզ տրվել է քրեական գործ չհարուցելու մասին գրավոր պատասխան՝ նշելով, որ «Երևանի քաղաքապետի և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները հանցակազմ չեն պարունակել»՝ դրանով իսկ հակասելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2006թ. հայտնաբերված փաստերին: Միաժամանակ, նույն գրությամբ մեզ հայտնել են, որ «տեղ գտած բոլոր հարցերը ստացել են իրենց վերջնական լուծումը և իրավական գնահատականը»՝ առանց ներկայացնելու տվյալներ, թե կոնկրետ որ հուշարձանի համար ինչպիսին է եղել լուծումը կամ իրավական գնահատականը:
4. Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները չկատարելու դիտավորության փաստը հայտնաբերվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Վերջինիս կողմից պատրաստված տեղեկանքներում նշվել է, որ «Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները միտումնավոր կերպով չկատարելու, գերատեսչական ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում չգրանցելու, այնուհետև այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետևանքով, ավելի քան 4 տարի Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ և պահպանական գոտիներ»[1]: «Երևանի քաղաքապետարանը, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման պահանջները, ոչ միայն 3 տարվա ընթացքում Երքաղխորհրդի գործկոմի որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը չի ներկայացրել, այլև 2000թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետը թիվ 1137 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Երքաղգործկոմի նշված որոշումը»,[2] Երևանի քաղաքապետարանը, խախտելով նշված իրավական ակտերի պահանջները, 3 տարվա ընթացքում Երքաղխորհրդի գործկոմի որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը չի ներկայացրել, որից հետո՝ 2000թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետի թիվ 1137 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Երքաղգործկոմի 1991թ. ապրիլի 12-ի թիվ 6/18 որոշումը: Որոշմամբ հանձնարարվել էր Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Սարգսյանին լիազորված մարմինների հետ համաձայնեցված մշակել Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նոր նախագիծ և այն սահմանված կարգով ներակայացնել հաստատման: Երևանի քաղաքապետի որոշումը չի կատարվել այն պատճառաբանությամբ, որ պատմամշակութային հուշարձանների հիմնավորման նախագծի հարցը պետք է լուծվեր Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը հաստատելուց հետո միայն: Տվյալ դեպքում անտեսվել է, որ նախագիծը պետք է նախորդեր և դառնար բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման հիմքերից մեկը (Օրենքի 19-րդ հոդված):[3]
5. Ի պատասխան այն պնդմանը, թե «Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հայեցողական պաշտոն է, այլ ոչ թե համայնքային ծառայության պաշտոն», հարկ ենք համարում ճշգրտել, որ մեր հաղորդագրություններում մենք գործածել ենք «հանրային ծառայող» եզրույթը: Տեղեկացնում ենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն հանրային ծառայության հայեցողական համայնքային պաշտոն է, որի վրա ևս տարածվում են նշված օրենքով ամրագրված սահմանափակումները, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, վճարովի այլ աշխատանք կատարելու արգելքները: Մեր հաղորդումը վերաբերել է Նարեկ Սարգսյանի՝ որպես հանրային ծառայողի կողմից ձեռնարկատիրական գործունեության համատեղման անթույլատրելիությանը, քանի որ նրա անվան հետ է կապվում ոլորտային երկու ընկերություն` ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն (գրանցման համար` 273.110.03827, ՀՎՀՀ` 01550435, հիմնադիր` Տեր-Պողոսյան Զարինե (Ն. Սարգսյանի կինը)) և «Նարեկ Սարգսյան» համար 1 ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն (գրանցման համար` 273.110.05298, ՀՎՀՀ` 01568344, հիմնադիր` Նարեկ Սարգսյան): Նշված ընկերությունների միջոցով Ն.Սարգսյանի կողմից նախագծային պատվերների իրականացումը չի կարող համարվել ստեղծագործական աշխատանք, և նման գործունեությունը ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո հիմնավոր կասկածներ է առաջացնում շահերի բախման իրավիճակում գտնվելու և պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
ԹԻՀԿ-ն հեռու է այն մտքից, թե քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանման գործում կամ դրանց քանդման համար պատասխանատու է միայն քաղաքի գլխավոր ճարտարապետը: 2009-2012թթ. ներկայացվող դիմումներում ԹԻՀԿ-ն իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել է հուշարձանների ոչնչացման փաստին՝ առանց մատնանշելու կոնկրետ անձանց անուններ՝ հաշվի առնելով, որ իրավապահների գործառույթն է հետամուտ լինել փաստերին և պարզել համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցության և պատասխանատվության բաժինը: Իրավապահ մարմինների հանցավոր անգործության պարագայում հասարակությունը ստիպված է ինքը եզրակացություններ անել պաշտոնավարող տարբեր անձանց մասնակցության մասին՝ հիմք ընդունելով պաշտոնական տվյալները: Մեր կարծիքով, Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար պատասխանատվություն են կրում ինչպես 1999-2004 պաշտոնավարող Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այնպես էլ՝ • Երևանի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարող քաղաքապետերը, որոնց օրոք ուժը կորցրած է ճանաչվել Երևանի պատմության և հուշարձանների հիմնավորման նախագիծը, կատարվել են հողահատկացումներ հուշարձանների տարածքում և տրվել են հուշարձան շենքերի քանդման ու տարածքների կառուցապատման թույլտվությունները,
• ՀՀ կառավարությունը, որն ընդունել է Երևանի կենտրոնի կառուցապատմանն առնչվող մի շարք որոշումներ՝ անտեսելով տվյալ տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների հնարավոր ոչնչացման ռիսկերը,
• ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը որպես լիազոր մարմին պատշաճ կերպով և ժամկետներում չի արձագանքել պատմության և մշակույթի հուշարձանների հիմնավորման նախագիծը ուժը կորցնելու փաստին և ակտիվ քայլեր չի ձեռնարկել Երևանի պատմության և մշակութային հուշարձանների նոր ցուցակ կազմելու և հաստատելու ուղղությամբ,
• Ինչպես նաև այդ տարիներին գործադիր իշխանությունը գլխավորող ՀՀ նախագահը, քանի որ վերջինս է վավերացրել պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հիմքում ընկած ՀՀ կառավարության Երևանի կառուցապատմանն առնչվող որոշումները, և այդ ինստիտուտը ակտիվորեն ներգրավված է Երևան քաղաքի կառուցապատման վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման գործընթացին»:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» անդրադարձել է Նարեկ Սարգսյանի հայտարարությանը
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությանը՝ ի պատասխան ՀԿ-ի կողմից ավելի վաղ՝ հունիսի 27-ին տարածած հաղորդագրության, որում կազմակերպությունը տեղեկացրել էր այն մասին, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հաղորդագրությում ասվում է.
«Ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նրա հանրային կապերի գծով պատասխանատուի հերքումների՝ կապված Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և ոչնչացման փաստերի վերաբերյալ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդումների և դրա առնչությամբ ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունների հետ՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.
1. Երևանի գլխավոր ճարտարապետի հավաստմամբ 2000թ. օգոստոսի 30-ի թիվ 1137 որոշումն ընդունվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների զեկուցագրի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին գործող նորմատիվ ակտերը համապատասխանեցնելու գործընթացների համատեքստում, ինչը չենք կարող ժխտել վարչարարական գործընթացների տեսանկյունից: Սակայն, Երևանի գլխավոր ճարտարապետը, որն անձամբ հեղինակել և գլխավորել է առնվազն 2000թ.-ից խմորվող Երևանի Կենտրոնի կառուցապատման խոշորածավալ ծրագիրը, չէր կարող տեղյակ չլինել, որ տվյալ որոշման հետևանքով, կառուցապատման արդյունքում կարող է ոչնչացվել Երևանի Կենտրոնում առկա և արդեն իսկ արժևորված պատմամշակութային ժառանգության մի ամբողջ շերտ:
2. Երևանի քաղաքապետարանը 2000թ. դիմել է ՀՀ կառավարությանը՝ մշակելու Երևանի նոր գլխավոր հատակագիծ: Սակայն, Երևանի գլխավոր ճարտարապետն ի պաշտոնե պետք է գիտենար, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն Երևանի գլխավոր հատակագիծը մշակվում է՝ հիմք ընդունելով պատմամշակութային հուշարձանների հիմնավորման նախագիծը: Վերջինս, ի տարբերություն հուշարձանների ցուցակի, ներառում է նաև դրանց պահպանական գոտիները: Այդպիսի նախագիծ չի մշակվել և չի դրվել գլխավոր հատակագծի հիմքում: Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակի հաստատումը իսկապես ՀՀ կառավարության իրավասությունն է և այն ընդունվել է 2004թ. հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ:
3. ԹԻՀԿ-ն պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրը բարձրացրել է դեռևս 2009թ. ապրիլի 1-ից՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով քննության առնել հուշարձանների ոչնչացման փաստը և հարուցել քրեական գործեր՝ հիմք ընդունելով հենց ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում առկա տեղեկությունները: Սակայն, մեր հաղորդումներն օրենքով սահմանված կարգով ընթացք չեն ստացել և չեն արժանացել պատշաճ քննության: Հուշարձանների քանդման կամ ոչնչացման դեպքերով որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Երեք տարուց ավելի տևած փոխադարձ գրագրության, իրավասու մարմինների կողմից միմյանց վերահասցեագրելու, պատշաճ չարձագանքելու առիթով տեղ գտած դատավարությունների արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից մեզ տրվել է քրեական գործ չհարուցելու մասին գրավոր պատասխան՝ նշելով, որ «Երևանի քաղաքապետի և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները հանցակազմ չեն պարունակել»՝ դրանով իսկ հակասելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2006թ. հայտնաբերված փաստերին: Միաժամանակ, նույն գրությամբ մեզ հայտնել են, որ «տեղ գտած բոլոր հարցերը ստացել են իրենց վերջնական լուծումը և իրավական գնահատականը»՝ առանց ներկայացնելու տվյալներ, թե կոնկրետ որ հուշարձանի համար ինչպիսին է եղել լուծումը կամ իրավական գնահատականը:
4. Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները չկատարելու դիտավորության փաստը հայտնաբերվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Վերջինիս կողմից պատրաստված տեղեկանքներում նշվել է, որ «Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները միտումնավոր կերպով չկատարելու, գերատեսչական ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում չգրանցելու, այնուհետև այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետևանքով, ավելի քան 4 տարի Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ և պահպանական գոտիներ»[1]: «Երևանի քաղաքապետարանը, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման պահանջները, ոչ միայն 3 տարվա ընթացքում Երքաղխորհրդի գործկոմի որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը չի ներկայացրել, այլև 2000թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետը թիվ 1137 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Երքաղգործկոմի նշված որոշումը»,[2] Երևանի քաղաքապետարանը, խախտելով նշված իրավական ակտերի պահանջները, 3 տարվա ընթացքում Երքաղխորհրդի գործկոմի որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը չի ներկայացրել, որից հետո՝ 2000թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետի թիվ 1137 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Երքաղգործկոմի 1991թ. ապրիլի 12-ի թիվ 6/18 որոշումը: Որոշմամբ հանձնարարվել էր Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Սարգսյանին լիազորված մարմինների հետ համաձայնեցված մշակել Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նոր նախագիծ և այն սահմանված կարգով ներակայացնել հաստատման: Երևանի քաղաքապետի որոշումը չի կատարվել այն պատճառաբանությամբ, որ պատմամշակութային հուշարձանների հիմնավորման նախագծի հարցը պետք է լուծվեր Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը հաստատելուց հետո միայն: Տվյալ դեպքում անտեսվել է, որ նախագիծը պետք է նախորդեր և դառնար բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման հիմքերից մեկը (Օրենքի 19-րդ հոդված):[3]
5. Ի պատասխան այն պնդմանը, թե «Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հայեցողական պաշտոն է, այլ ոչ թե համայնքային ծառայության պաշտոն», հարկ ենք համարում ճշգրտել, որ մեր հաղորդագրություններում մենք գործածել ենք «հանրային ծառայող» եզրույթը: Տեղեկացնում ենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն հանրային ծառայության հայեցողական համայնքային պաշտոն է, որի վրա ևս տարածվում են նշված օրենքով ամրագրված սահմանափակումները, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, վճարովի այլ աշխատանք կատարելու արգելքները: Մեր հաղորդումը վերաբերել է Նարեկ Սարգսյանի՝ որպես հանրային ծառայողի կողմից ձեռնարկատիրական գործունեության համատեղման անթույլատրելիությանը, քանի որ նրա անվան հետ է կապվում ոլորտային երկու ընկերություն` ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն (գրանցման համար` 273.110.03827, ՀՎՀՀ` 01550435, հիմնադիր` Տեր-Պողոսյան Զարինե (Ն. Սարգսյանի կինը)) և «Նարեկ Սարգսյան» համար 1 ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն (գրանցման համար` 273.110.05298, ՀՎՀՀ` 01568344, հիմնադիր` Նարեկ Սարգսյան): Նշված ընկերությունների միջոցով Ն.Սարգսյանի կողմից նախագծային պատվերների իրականացումը չի կարող համարվել ստեղծագործական աշխատանք, և նման գործունեությունը ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո հիմնավոր կասկածներ է առաջացնում շահերի բախման իրավիճակում գտնվելու և պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
ԹԻՀԿ-ն հեռու է այն մտքից, թե քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանման գործում կամ դրանց քանդման համար պատասխանատու է միայն քաղաքի գլխավոր ճարտարապետը: 2009-2012թթ. ներկայացվող դիմումներում ԹԻՀԿ-ն իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել է հուշարձանների ոչնչացման փաստին՝ առանց մատնանշելու կոնկրետ անձանց անուններ՝ հաշվի առնելով, որ իրավապահների գործառույթն է հետամուտ լինել փաստերին և պարզել համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցության և պատասխանատվության բաժինը: Իրավապահ մարմինների հանցավոր անգործության պարագայում հասարակությունը ստիպված է ինքը եզրակացություններ անել պաշտոնավարող տարբեր անձանց մասնակցության մասին՝ հիմք ընդունելով պաշտոնական տվյալները: Մեր կարծիքով, Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար պատասխանատվություն են կրում ինչպես 1999-2004 պաշտոնավարող Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այնպես էլ՝
• Երևանի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարող քաղաքապետերը, որոնց օրոք ուժը կորցրած է ճանաչվել Երևանի պատմության և հուշարձանների հիմնավորման նախագիծը, կատարվել են հողահատկացումներ հուշարձանների տարածքում և տրվել են հուշարձան շենքերի քանդման ու տարածքների կառուցապատման թույլտվությունները,