Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և օժանդակության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թվով երեք անձանց մեղադրանք է առաջադրվել:
Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 2013թ. հունիսի 25-ին ոստիկանության Մեծամորի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ Ս. Սիմոնյանը և Հ. Կարապետյանը, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի համապատասխանաբար 51.584 և 48.667 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց ձեռք բերելու հարցում Հ.Կարապետյանին օժանդակած անձի ինքնությունը: Ըստ այդմ, Հ.Կարապետյանը Ժ.Թևոսյանի միջոցով թմրամիջոցը ձեռք բերել Գորիսի բնակիչ Ս.Սայունցից, ով մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Սիմոնյանին և Հ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ Ժ. Թևոսյանին` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու համար: Ս. Սիմոնյանի, Հ. Կարապետյանի և Ժ. Թևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և օժանդակության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թվով երեք անձանց մեղադրանք է առաջադրվել:
Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 2013թ. հունիսի 25-ին ոստիկանության Մեծամորի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ Ս. Սիմոնյանը և Հ. Կարապետյանը, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի համապատասխանաբար 51.584 և 48.667 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց ձեռք բերելու հարցում Հ.Կարապետյանին օժանդակած անձի ինքնությունը: Ըստ այդմ, Հ.Կարապետյանը Ժ.Թևոսյանի միջոցով թմրամիջոցը ձեռք բերել Գորիսի բնակիչ Ս.Սայունցից, ով մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Սիմոնյանին և Հ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ Ժ. Թևոսյանին` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու համար:
Ս. Սիմոնյանի, Հ. Կարապետյանի և Ժ. Թևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: