Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ով զինվորականների կողմից նշանակվել է երկրի նախագահի պաշտոնակատար, ստանձնել է պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի շենքում: 67-ամյա Ադլի Մանսուրի երդմնակալության արարողոությունը հեռարձակվել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերության կողմից:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով` Մուրսիի մեկամյա նախագահության վերջում ծավալված բողոքի ցույցերը աշխարհին ի ցույց են դրել եգիպտացիների վճռականությունը:
Մանսուրը հատուկ գովել է զինվորականությանը` նրանց անվանելով «ազգի խիղճը» ինչպես նաև եգիպտական մամուլին, որը «ինչպես փարոս լուսավորում էր մարդկանց ճանապարհը և բացահայտում նախկին վարչակարգի չարագործությունները»:
Զինվորականների որոշման համաձայն` Մանսուրը կլինի ժամանակավոր նախագահ, մինչև նոր ընտրությունների անցկացումը, որի ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նախօրեին զինվորականությունը երկրի նախագահի պաշտոնից հեռացրեց Մուհամեդ Մուրսիին: Չհաստատված տեղեկությունների համաձայն «Մահմեդական եղբայրներ» շարժման բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվել են
«Մահմեդական եղբայրներ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Հախադ Խադադը Բի-Բի-Սի-ին հայտնել է, որ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ, նրա ամբողջ թիմը ևս ձերբակալված է:
Սակայն, Եգիպտոսի պետական լրատվական գործակալության տվյալներով` Մուրսին պահվում է ռազմակայաններից մեկում:
Եգիպտոսում «վհուկների որս» է