Լրահոս

05.07.2013 16:22


Դպորցի տնօրենը պնդում է՝ իրեն աշխատանքից ազատել են ՀՀԿ–ին քիչ ձայն բերելու համար

Դպորցի տնօրենը պնդում է՝ իրեն աշխատանքից ազատել են ՀՀԿ–ին քիչ ձայն բերելու համար

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իրեն աշխատանքից ազատել է նախագահական ընտրություններում ՀՀԿ–ի համար քիչ ձայն ապահովելու, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ՀՀԿ-ական թեկնածուին չպաշտպանելու մեջ կասկածելու համար։

–Նախագահական ընտրություններում մարզպետը հարցրեց՝ 20 աշխատողներիցդ քանի՞սը ձայն կտան, ասացիի՝ 15-ը։ Ասաց՝ ինչի՞ ոչ բոլորը: Ասացի՝ ո՞նց կարան բոլորը իրենց ձայնը տան ՀՀԿ-ին,-պատմել է դպրոցի նախկին տնօրենը։

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում ստիպված է օտարերկրյա դեսպանատներից ապաստան խնդրել, քանի որ հայրենիքն իրենն է, բայց այս երկիրն իրենը չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը