Աշխարհ

05.07.2013 22:45


Ճապոնական ծովում կանցկացվեն ռուս-չինական համատեղ ռազմածովային ուժերի վարժանքներ

Ճապոնական ծովում կանցկացվեն ռուս-չինական համատեղ ռազմածովային ուժերի վարժանքներ

Հուլիսի 8-10-ը Ճապոնական ծովում կանցկացվեն ռուս-չինական համատեղ ռազմածովային ուժերի վարժանքներ:

Հատկանշական է, որ դրանք տեղի են ունենում Ճապոնիայի և Ֆիլիպինների հետ Չինաստանի հարաբերությունների բարդացման ժամանակ:

Պեկինը ինչպես նաև Տոկիոն և Մանիլան հավակնում են Արևելա-չինական և Հարավ-չինական ծովերում ընկած տարածքներին: Վերջին տարիներին Չինաստանը ավելի հետևողական է դարձել իր պահանջներում, ինչը հանգեցրել է հարևանների հետ հարաբերությունների վատթարացմանը:

Նշենք, որ շատ վերլուծաբաններ, այս զորավարժանքները կապում են Կալիֆորնիայի ափերի մոտ անցկացված ամերիկա-ճապոնական զորավարժանքների հետ: Այդ մասին գրում է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության «Ժենմին Ժիբոա» թերթը: Անդրադառնալով ռուս-չինական համատեղ զորավարժանքներին` թերթը նշում է. «Ենթադրվում է, որ այս վարժանքներն ունեն խորհրդանշական նշանակություն տարածաշրջանի կղզիների ինքնիշխանության հարցում և պատասխան են հանդիսանում ամերիկա-ճապոնական դաշինքին»:

Նշենք, որ համատեղ զորավարժանքներին երկու կողմերից կմասնակցեն մոտ 20 ռազմանավ, 10 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Այս խորագրի վերջին նյութերը