Օֆշորային սկանդալից ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո սպասվում էր, որ Տիգրան Սարգսյանը վերջապես պաշտոնանկ կարվի, սակայն Սերժ Սարգսյանն իր պաշտպանության տակ առավ գործող վարչապետին։
Ոմանք միամտաբար կարծում էին, թե Տիգրան Սարգսյանն ինքն այնքան գիտակցություն և ամոթի զգացում կունենա, որ չի սպասի Սերժ Սարգսյանի որոշմանն ու հրաժարական կտա։
Անգամ նրա համար փաստաբանի ֆունկցիա կատարողներն էին կարծում, որ հրաժարականն անխուսափելի է։ «lragir.am»–ը, օրինակ, նախապատրաստում էր վարչապետի հրաժարականի հերոսացման գործընթացը։ Ըստ այդ լրատվամիջոցի՝ Տ. Սարգսյանը հեռանալիս իբր պետք է բացեր ՀՀ օլիգարխիկ համակարգի բոլոր սխեմաները և դուռը շրխկացնելով հեռանար (ոչինչ, որ Տիգրան Սարգսյանն այդ օլիգարխիկ համակարգի պարագլուխներից է)։ Հիմա ստացվում է, որ Տիգրանը գերադասեց մնալ օլիգարխիկ սխեմաներում, քան լքել պաշտոնը։ Եվ սա այն դեպքում, երբ «անկախ» մամուլը փորձում է կոռուպցիոներ վարչապետից կերտել առաջադեմ մտածողություն ունեցող և արևմտամետ հայացքների տեր գործիչ։ Փաստորեն, կոռուպցիոների արևմտամետն է լավը։ Ինչևէ։
Դժվար է պատկերացնել, թե ի Տ. Սարգսյանի հետ կապված ուրիշ էլ ի՞նչ պետք է բացահայտվ, որպեսզի ՀՀԿ ղեկավարը բաժանվի նրանից։ Թեև մյուս կողմից էլ զարմանալու բան չկա։ Սերժ Սարգսյանի արքունիքում այնպիսի մարդիկ են հայտնվել, որ «Հայկական աշխարհի» ճարտարապետն իրավունք ունի օֆշորներում «լողանալու» և աթոռին մնալու։
Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր կազինոներում $50 000 կոն դնելու և թոշակառուների փողերը մսխելու համար։ Դալլաքյան այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։
Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։ Գեղամյանն այժմ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է դարձել։
«Թունդ ընդդիմադիր» եղած ժամանակահատվածում Արթուր Բաղդասարյանը հանրահավաքի ժամանակ կոկորդ էր պատռում, թե Սերժ Սարգսյանն իր դեմ սպանություն է ուզում կազմակերպել։ Բաղդասարյանն այժմ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ նրա ՕԵԿ–ն այնպես է կցվել ՀՀԿ–ին, որ անգամ «Դռուժբայով» չես տարանջատի։
Այս ամենը հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է «մտածողության հեղափոխությունը»։ Սերժ Սարգսյանն ուրույն պատկերացումներ ունի մարդկային արժանապատվության, թիմակիցներ հավաքելու մեթոդի, ինչպես նաև պետական պաշտոնյաներին ներկայացվող պահանջների վերաբերյալ։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանը կմնա այնքան ժամանակ, որքան Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին է։ Մանավանդ որ Բաղրամյան 26–ի բոլոր ծրագրերը օֆշորամոլ վարչապետն իրականացնում է բոլշևիկյան էնտուզիազմով։ Բացի այդ՝ որքան շատ է վարկաբեկվում Տիգրան Սարգսյանը, այնքան նա անփոխարինելի է դառնում Սերժ Սարգսյանի համար։ Պարադոքսալ բան է, բայց փաստ է։
Սերժ Սարգսյանի արքունիքը

Սևակ Մինասյան